Վիեննայի ֆիլհարմոնիկը հետ է վերցրել նացիստ երաժիշտների մրցանակները

16:46 • 23.12.13

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հայտարարել է, որ հետ է վերցրել մրցանակները, որոնք հանձնվել էին նացիստ երաժիշտներին Ազգային-սոցիալիստական կուսակցության կառավարման տարիներին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Նվագախումբն այդ որոշումը կայացրել է 2013 թվականի հոկտեմբերին ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում, սակայն այդ մասին հայտարարել է միայն այժմ:

 

Նվագախմբի անդամները միաձայն քվեարկել են վեց պաշտոն զբաղեցնող նացիստների մրցանակներից զրկելու օգտին: Երաժիշտների թվում է եղել Բալդուր ֆոն Շիրախը՝ Վիեննայի կառավարիչը, որն ավստրիական մայրաքաղաքից տասնյակ հազարավոր հրեաների արտաքսումն անվանել էր «ներդրում եվրոպական մշակույթում»:

 

Ֆիլհարմոնիկի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ վկայություններ կան այն մասին, որ Օտտո Նիկոլայիի անվան ոսկե մեդալ էին պատրաստվում շնորհել Ադոլֆ Հիտլերին: Թե արդյոք Հիտլերը ստացել է այն, թե ոչ, դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես հայտնել են նվագախմբում, եթե այդ տեղեկությունը հաստատվի, մրցանակը նույնպես հետ կվերցնեն: