Լեոնարդո դի Կապրիոյից պահանջում են այլևս երբեք չնկարահանվել կապիկների հետ
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն հայտնվել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպության «թիրախում»։
Ինչպես նշում է Daily Mail-ը, կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկել «Տիտանիկի» 39-ամյա աստղին նրա մասնակցությամբ ամենաթարմ՝ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում Չանս մականունով շիմպանզեի հետ նկարահանվելու համար։ PETA-ի կարծիքով՝ դերասանը չպետք է համաձայնվեր նկարահանվել մեծ տանջանքների ու կտտանքների գնով վարժեցված կենդանու հետ։
Սակայն կազմակերպությունը սոսկ քննադատությամբ չի բավարարվել և պատրաստել է խնդրագիր, որը պահանջում է դի Կապրիոյից խոստում տալ, որ ինքն այլևս երբեք չի նկարահանվի կապիկների հետ։ Խնդրագիրն արդեն ստորագրել է 40.000 մարդ, այդ թվում նաև դերասանի երկրպագուները։











