«Ընկերներ» սերիալի վերադարձը կապված է Ջենիֆեր Էնիսթոնի պատասխանից
Ամերիկյան «Ընկերներ» սերիալի շարունակության ճակատագիրը կախված է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի որոշումից, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին։
2014թ. սերիալը կնշի իր 20-ամյակը։ Մեծ հաջողությամբ այն ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։ 1994-2004թթ. ընթացքում նկարահանվել է 236 սերիա, որտեղ Էնիսթոնի հետ նկարահանվել են դերասաններ Քորտնի Կոքսը, Լիզա Քուդրոուն, Մեթ Լեբլանը, Մեթյու Փերին և Դևիդ Շվիմերը։
«Գաղտնիք չէ, որ նախագծի շարունակությունը կախված է Էնիսթոնից, ով շատ զբաղված է իր նկարահանումներով։ Սակայն նրան փորձում են համոզել, որ վերամիավորումը վատ գաղափար չէ»,- նշում է OK! ամսագիրը։
Աղբյուրը նշում է, որ դերասանուհուն փորձում է համոզել նաև նրա ընկերուհին՝ Քորտնի Կոքսը, ով սերիալում կատարել է Մոնիկա Գելլերի դերը։
Այժմ դեռ հայտնի չէ, թե արդյոք «վերամիավորումը» կդառնա սերիալի լրացուցիչ հատված, թե լիամետրաժ ֆիլմ։










