Բարսելոնայում Գաուդիի տաճարի կառուցումը՝ 3D ձևաչափով (տեսանյութեր)

13:43 • 24.12.13

Վերջին հարյուրամյակի «ամենաերկար կառուցվող» շինության ավարտը նախատեսված է 2026-ին։ Իսկ մինչ այդ դիզայներները ներկայացնում են Բարսելոնայում ճարտարապետ Անտոնիո Գաուդիի հեղինակած Sagrada Familia (Սուրբ ընտանիք) տաճարի վերջնական տարբերակը, գրում է buro247.ru-ն։

 

Դիզայներները տեսապատկերների օգնությամբ, որոնք ստացվել են ուղղաթիռից արված կառույցի բազմաթիվ նկարահանումների շնորհիվ, ստեղծել են հայտնի տաճարի 3D մոդելը, որը կառուցվում է 1882թ.-ից։

 

Երկարատև շինարարության պատճառը պարզ է՝ Գաուդին որոշել է, որ տաճարը պետք է կառուցվի բացառապես նվիրաբերած գումարներով։

 

Նախագիծը մտադիր են ավարտել մինչ ճարտարապետի 100-ամյակը։