Վազարիի «Խորհրդավոր ընթրիքը» 50 տարվա ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է

18:19 • 24.12.13

Ջորջիո Վազարիի «Խորհրդավոր ընթրիքը» 47 տարվա ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Գեթիի հիմնադրամի պաշտոնական կայքին:

 

Մի քանի տասնամյակների ընթացքում նկարը ոչ ոքի չի ցուցադրվել, քանի որ այն վնասվել էր 1966 թվականին Ֆլորենցիայում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ: Այդ ժամանակ «Խորհրդավոր ընթրիքը» ջրի տակ էր մնացել մոտ 12 ժամ, ինչն էլ իր ազդեցությունն էր թողել նկարի վրա:

 

Ջրհեղեղից անմիջապես հետո նկարը չեն վերականգնել՝ վախենալով է՛լ ավելի վնասել ստեղծագործությունը: Մասնագետները, մասնավորապես, կարծում էին, որ իրենց չի հաջողվի փրկել փայտե պանելները, քանի որ ջրի տակ երկար մնալու պատճառով ներկը դրանց վրայից սկսել էր թափվել: Այդ պատճառով հինգ պանելները, որոնց վրա ստեղծվել է «Խորհրդավոր ընթրիքը», բաժանել են և պահել առանձին՝ հույս ունենալով, որ տեխնոլոգիաների զարգացումը տարիներ անց թույլ կտա ավելի լավ վերականգնել նկարը:

 

Աշխատանքները սկսվել էին 2010 թվականին, երբ Գեթիի հիմնադրամը Opificio delle Pietre Dure լաբորատորիայի մասնագետներին 400 հազար դոլարի չափով դրամաշնորհ է տրամադրել: Սկսելով աշխատանքները՝ ռեստավրատորները նկատել են, որ նկարի վիճակը շատ ավելի լավ է, քան իրենք ակնկալում էին: Նրանք հաշվարկել են, որ կորսված է նկարի մոտ 20-ից 30 տոկոսը, սակայն դրա ամենակարևոր հատվածները բավական լավ են պահպանվել: