Հնդիկ լուսանկարիչը ջրի կաթիլների հիպնոսացնող պատկերներ է ստեղծում (լուսանկարներ)
Հնդիկ լուսանկարիչ Թափան Շեթը վեց ամիս տևած աշխատանքի արդյունքում հարյուրավոր նկարների և անվերջ համբերության շնորհիվ կարողացել է «ջրային քանդակների» հիասքանչ պատկերներ ստեղծել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 24-ամյա լուսանկարիչն հիպնոսացնող պատկերները ստանալուց առաջ հեղուկին գունավոր ներկ է ավելացրել գուարի ռետինի և եգիպտացորենի ալյուրի հետ միասին, ապա տեղադրել իր տեսախցիկը:
Ցանկալի կադրը ստանալու համար տղամարդը սպասել է մինչև ջրի կաթիլն ընկնի հեղուկի մնացած զանգվածի մեջ, ապա արագորեն լուսանկարել առաջացող պատկերը:
Ըստ լուսանկարչի` իր գործում ամենակարևորը սերն ու համբերությունն է: Վերջինս 100 կադրերից, սովորաբար, կարողանում 5-10 պիտանի լուսանկարներ ստանալ:






















