«В лесу родилась елочка» երգը 110 տարեկան է
Տյումենի շրջանում ցուցահանդես է բացվել՝ նվիրված ամանորյա ամենահայտնի երգերից «В лесу родилась елочка» («Անտառում եղևնի է ծնվել») երգին և նրա հեղինակ Ռաիսա Կուդաշևային։
ИТАР-ТАСС գործակալությունը տեղեկացնում է, որ հայտնի երգի բառերը ստեղծվել են 110 տարի առաջ։
«1903թ.-ին «Մալյուտկա» ամսագրի ամանորյա համարում տպագրվել է «Տոնածառ» բանաստեղծությունը՝ Ա. Է. ստորագրությամբ։ Ավելի ուշ, երբ այդ բանաստեղծության մի մասը երգ է դարձել, պարզվել է, որ դրա հեղինակը ռուս և խորհրդային բանաստեղծուհի Ռաիսա Կուդաշևան է»,-ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը։
1905թ.-ին երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Լեոնիդ Բեկմանը։ Երաժշտության ստեղծման հստակ ամսաթիվը հայտնի է. այդ օրը նրանց տանը կրկնակի տոն է եղել։
«1905թ.-ի հոկտեմբերի 17-ին իմ ավագ դուստրը դարձավ երկու տարեկան, և առավոտյան ես նրան կենդանի տիկնիկ՝ քույրիկ նվիրեցի։ Երբ ես դեռ պառկած էի, Լեոնիդը նստեց դաշնամուրի առջև և «Մալյուտկա» ամսագրի բանաստեղծության համար երաժշտություն գրեց»,-իր հուշերում գրել է կոմպոզիտորի կինը։










