Ֆրանսիայում գործարանի աշխատակիցները պատանդ են վերցրել ղեկավարներին

16:05 • 07.01.14

Ֆրանսիական Պիկարդիա նահանգում գտնվող Goodyear անվադողերի արտադրությամբ զբաղվող գործարանի աշխատակիցները պատանդ են վերցրել ձեռնարկության ղեկավարներ Միշել Դեյիին և Բեռնար Գլեսեին, երբ կողմերի միջև բանակցությունները փակուղի են մտել, հայտնում է Взгляд-ը:

 

Նրանց փակել են գործարանի սենյակներից մեկում։ Ղեկավարությունը ցանկանում է փակել վնասով աշխատող գործարանը, ինչին դեմ են աշխատողները։

 

Արհմիության ներկայացուցիչ Ֆրանկ Ժյուրեկն ընդգծել է, որ գործարանի փակման դեպքում 1200 մարդու գործազրկություն է սպառնում։

 

Արհմիության անդամները նշել են, որ ղեկավարներին ջուր են տալիս, իսկ նրանց բջջայինները միացված են։