Լեհաստանը կտրուկ խստացնում է անսթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված պատիժը

08:57 • 08.01.14

Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ կտրուկ խստացվում են պատժամիջոցները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող քաղաքացիների համար, հայտնում է Deutsche Welle-ն:


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առանց օրենսդրական կտրուկ փոփոխությունների արագ արդյունքի հասնել հնարավոր չի լինի:


Չեն հանդուրժի անգամ այն վարորդներին, որոնց առաջին անգամ կբռնեն ղեկին ոչ սթափ վիճակում: Նրանք կզրկվեն վարորդական իրավունքից` մինչև 3 տարի ժամկետով և ստիպված կլինեն 5000 զլոտ` մոտ 1200 եվրո տուգանք մուծել:


Եթե վարորդը երկրորդ անգամ անսթափ նստի ղեկին, ապա կտուգանվի 100 հազար զլոտ և կարող է մինչև 15 տարով զրկվել վարորդական իրավունքից։


Դրանից բացի, մինչև 2015-ը Լեհաստանում վարորդները մեքենաներում պետք է ունենան ալկոտեստերներ, որոնք հնարավորություն կտան ստուգել, թե արդյոք վարորդն օգտագործել է ալկոհոլ։