Այս տարի շատ են ավելացել «Շտապօգնության» կանչերը. Թագուհի Ստեփանյան
Այս տարի նկատելիորեն ավելացել են «Շտապօգնության» կանչերը նախորդ տարիների համեմատ: Այս մասին Tert.am–ին հայտնեց «Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Մեր ընթացիկ կանչերն են՝ սրտանոթային հիվանդությունները՝ առաջին տեղում, դրանց հաջորդում են տրավմաները, մրսածությունները, սուր շնչառական հիվանդությունները»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Ըստ նրա՝ թունավորման դեպքեր այս տարի քիչ են եղել, բացառությամբ գաստրիտի մի քանի դեպքերի:
Այլ մանրամասներ Թագուհի Ստեփանյանը չհայտնեց՝ նշելով, որ վաղը մամուլի ասուլիսով է հանդես է գալու:










