Անգելա Մերկելը կառավարության նիստը վարելու է ներկայացել ձեռնափայտերով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելn այս տարի վարել է կառավարության առաջին նիստը: Նա աշխատանքի է եկել ձեռնափայտերով և կարողացել է աթոռին նստել առանց կողմնակի օգնության: Գերմանական մամուլը նշում է, որ Մերկելը չի ցանկանում առանց վերահսկողության թողնել նոր կոալիցիոն կառավարությունը:
Ինչպես նշում է «Россия 24»-ը՝ վնասվածքը նրան չէր խանգարել իր նստավայրում հանդիպել երեխաների հետ, սակայն կանցլերը կարողացել է միջացառմանը ներկա գտնվել միայն 15 րոպե, ինչից հետո հեռացել է:











