Աշխարհում հետապնդման է ենթարկվում ավելի քան 100 միլիոն քրիստոնյա. հետազոտություն

12:19 • 08.01.14

Աշխարհում հետապնդման է ենթարկվում ավելի քան 100 միլիոն քրիստոնյա: Ընդ որում՝ առավել դաժան են Հյուսիսային Կորեայի իշխանությունները։ Այս մասին ասվում է «Հետապնդումների համաշխարհային ինդեքս» հետազոտության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հունվարի 8-ին՝ իրավապաշտպան Open Doors կազմակերպության կողմից, գրում է dw.de-ն:

 

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց մոտ Աստվածաշունչ է հայտնաբերվել, մահապատիժ է սպառնում, ընդ որում՝ խիստ պատժի է ենթարկվում ողջ ընտանիքը:

 

Հյուսիսային Կորեային հաջորդում են երկրներ, որտեղ բռնության են հիմնականում դիմում իսլամիստ ծայրահեղականները՝ Սոմալի, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Սաուդյան Արաբիա, Մալդիվներ, Պակիստան, Իրան և Եմեն: Ընդհանուր առմամբ, ցանկում հայտնվել է 50 երկիր, որտեղ քրիստոնյաները հետապնդումների են ենթարկվում:

 

Լուրջ մտահոգություն է առաջացնում քրիստոնյաների հետապնդումն Աֆրիկայում:

«Դժբախտաբար, քրիստոնյաների նկատմամբ հրեշավոր դաժանությունները չեն արժանանում միջազգային հանրության անհրաժեշտ ուշադրությանը»,- հայտարարել է Գերմանիայում Open Doors-ի մասնաճյուղի ղեկավար Մարկուս Ռոդեն: