Գերմանիայում 88-ամյա տղամարդուն մեղադրում են 624 հոգու սպանության մեջ
Քյոլնի 88-ամյա բնակչին մեղադրում են ավելի քան 600 մարդու սպանությանը մեղսակից լինելու մեջ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Kölner Stadt-Anzeiger-ին:
Տղամարդը մեղադրվում է ֆրանսիական Օրադուր-սյուր-Գլան գյուղի 624 բնակիչների սպանության մեջ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական այս գյուղը ոչնչացվել էր նացիստական զորքերի կողմից:










