Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը

19:33 • 08.01.14

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը, ով բուժում էր անցնում Գերմանիայում, ինչից հետո բժիշկների խորհրդով նրան վերադարձրել էին հայրենիք:

 

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 8-ին, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։

 

Մասնակցել է Արցախյան պատերազմին։ 

 

Արձակագրի առավել հայտնի ստեղծագործություններից են «Խնկի ծառեր», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը» և այլն։ 

 

Հիշեցնենք, որ  «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում այսօր՝ ժամը 16-ի սահմաններում մահացել էր նաև Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը։

 

Ավելի վաղ Լևոն Խեչոյանի և  Արմեն Մազմանյանի բուժման ծախսերի ծախսերը հոգալու նպատակով ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ գումար էր տրամադրել։