ԱՄՆ-ն լրացուցիչ զորակազմ կուղարկի Հարավային Կորեա
ԱՄՆ-ն հայտնել է, որ լրացուցիչ զորակազմ է մտցնելու Հարավային Կորեա, հայտնում է Agence France-Presse-ը:
Պենտագոնում հայտնել են, որ դա ծրագրվում էր վաղուց, և Հարավային Կորեա կուղարկեն 800 զինվորականի, ինչպես նաև` զրահատեխնիկա և տանկեր: Այս ամենը նախատեսվում է փետրվարին:
Ռազմական կոնտինգենտը կտեղակայվի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, ծառայությունը կտևի 9 ամիս:
Հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր համաշխարհային պատերազմի վտանգի մասին` նշելով, որ ԱՄՆ-ն դրանից ևս ապահովագրված չէ:
Ներկայում Հարավային Կորեայում 28.500 հոգանոց ամերիկյան զորք կա:










