Նյու Յորքում բացվել է ԱՄՆ-ի ամենաբարձր հյուրանոցը (լուսանկարներ)

12:34 • 08.01.14

Marriott International Inc. հյուրանոցային ցանցը Նյու Յորքում բացել է նոր հյուրանոց, որն ամենաբարձրն է ԱՄՆ-ում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։

 

Կենտրոնական զբոսայգուց և Թայմս սքուերից ոչ հեռու գտնվող 68-հարկանի շենքում տեղակայվել է միաժամանակ 2 հյուրանոց՝ Courtyard՝ 378 համարներով, և Residence Inn՝ 261 համարներով։

 

Շենքի շինարարությունն իրականացրել է G Holdings ընկերությունը։ Նախագիծը գնահատվում է 320 մլն դոլար։ Նոր հյուրանոցի բարձրությունը 230 մետր է։