Однако, здравствуйте. ռուս հայտնի լրագրողը «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ է դարձել

14:49 • 08.01.14

Ճանաչված ռուս լրագրող, «Օդնակո» հաղորդման հաղորդավար Միխայիլ Լեոնտևը նշանակվել է «Ռոսնեֆտ» պետական նավթագազային ընկերության՝ PR-ի գծով փոխնախագահի պաշտոնում, հայտնում է Комсомолская Правда-ն։

 

Սակայն հաղորդվում է, որ Լեոնտևը նոր պաշտոնը ստանձնելուց հետո կշարունակի Ռուսաստանի «Առաջին ալիքով» վարել «Օդնակո» վերլուծական հաղորդումը։

 

Լեոնտևը, ով ընկերական հարաբերությունների մեջ է «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինի հետ, տեղեկատվության ու գովազդի բաժինը կգլխավորի հունվարի 13-ից։