ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

10:14 • 08.01.14

Հանրապետության ողջ տարածքում այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։


Գորիսի Մ2 (Շուռնուխ) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց:


Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:


Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: