Դենիս Ռոդմանը կոպտել է CNN-ի հաղորդավարին` Փհենյանի հետ հեռուստակամրջի ժամանակ (տեսանյութ)

10:43 • 08.01.14

ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացող Դենիս Ռոդմանը Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի հետ հեռուստակամրջի ժամանակ բարկացել է CNN հեռուսաընկերության հաղորդավարներից մեկի վրա։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ CNN-ին հղումով, մարզիկին դուր չի եկել հյուսիսկորեական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի Քենեթ Բեյի վերաբերյալ հնչեցված հարցը։ Բասկետբոլիստն իր հայրենակցին պաշտպանելու փոխարեն մեղադրել է նրան ու ընդգծել, որ Փհենյան կատարած այցի շրջանակներում չի պատրաստվում քաղաքական հարցեր քննարկել։

 

52-ամյա Ռոդմանի նման պահվածքը դուր չի եկել բազմաթիվ մարդկանց, ինչպես նաև Բեյի ընտանիքի ադամներին, ովքեր քննադատել են բասկետբոլիստի ելույթը։

 

NBA-ի ներկայացուցիչ Դևիդ Սթերնը նշել է, որ Ռոդմանի ու ևս մի քանի նախկին բասկետբոլիստների կատարած այցը Փհենյան ամենևին էլ մարզական դիվանագիտության օրինակ չէ, այլ՝ ընդամենը գումար աշխատելու տարբերակ։