Ռուսական օդանավակայաններում կարգելեն հեղուկ տեղափոխել ձեռքի ուղեբեռում

20:06 • 08.01.14

Ռուսական բոլոր օդանավակայաններին և քաղաքական ավիացիայի կազմակերպություններին հրահանգվել է թռիչքից առաջ ստուգել բոլոր հեղուկները և անձնական հիգիենայի միջոցները, որոնք գտնվում են ուղևորի ձեռքի ուղեբեռում, ինչպես նաև՝ խորհուրդ են տալիս դրանք հանձնել այլ բեռների հետ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիային»:


Հաղորդվում է, որ դեղամիջոցները և անձնական հիգիենայի միջոցներն արգելված չեն, և ուղևորը կարող է դրանք իր հետ վերցնել համապատասխան ստուգումներ անցնելուց հետո:


Այս խստացումները պայմանավորված են օդային փոխադրամիջոցում ինքնաշեն ռումբերի օգտագործմամբ ահաբեկչության կազմակերպման վտանգի հետ: