Վթար «Շանթ» ռեստորանում. համալիրի տիրոջ եղբայրը Volkswagen-ով մխրճվել է ռեստորանի մեջ. Shamshyan.com
Երևանի «Շանթ» ռեստորանային համալիրում այսօր՝ կեսօրից անց, ավտովթար է տեղի ունեցել. ռեստորանի սեփականատիրոջ եղբայրը՝ Ս. Ղարիբյանը Volkswagen-ով մխրճվել է ռեստորան, որից հետո հոսպիտալացվել է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, Ս. Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը:
Բախման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչին հայտնել է, որ ինքը միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան, «աչքերի դեմը սևացել է» և չի կարողացել կառավարել ավտոմեքենան:
Մանրամասները՝ այստեղ։










