Մինչ ընկնելը՝ Շումախերը դահուկներով սահել է թույլատրելի արագությամբ

15:49 • 08.01.14

Մինչ ընկնելը և գլխով քարին հարվածելը՝ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը ֆրանսիական լեռներում դահուկներով ընթացել է թույլատրելի արագությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տեղական դատախազության ներկայացուցիչը, գրում է gazeta.ru-ն:

 

Շումախերը դեռ կոմայի մեջ է և գտնվում է Գրենոբլի (Ֆրանսիա) հիվանդանոցներից մեկում, ուր նրան տեղափոխել էին ընկնելուց հետո:

 

«Շումախերն ընթացել է նորմալ արագությամբ: Բոլոր մեղադրանքները, թե նա ընկել է արագությունը գերազանցելու պատճառով, սխալ են: Նա դուրս է եկել ճանապարհից և գլխով հարվածել քարին: Նրա սաղավարտի վրայի տեսախցիկի տեսանյութը տևում է մոտ երկու րոպե: Մենք այն մանրամասնորեն կուսումնասիրենք՝ կադրը կադրի ետևից»,- Շումախերի գործի քննությամբ զբաղվող դատախազ Պատրիկ Կուինսիի խոսքերը մեջբերում է Bild-ը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շումախերի վիճակը մնում է ծանր, սակայն կայուն: