Սիրիայում առևանգված շվեդ լրագրողներին ազատ են արձակել

18:14 • 08.01.14

Շվեդ լրագրողներ Մագնուս Ֆալկենխեդը և Նիկլաս Համարստրյոմը, որոնք առևանգվել էին անցած տարվա նոյեմբերին Սիրիայում, ազատ են արձակվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին չորեքշաբթի հաստատել է թագավորության արտգործնախարարությունը:

 

Լրագրողները, որոնք աշխատում էին ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում, կորել էին նոյեմբերի 23-ին, Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու:

 

Նրանց առևանգման և ազատ արձակման հանգամանքները շարունակում են անհայտ մնալ: