ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնացել Կիևի ցուցարարների դեմ ուժ կիրառելու հրաման տվողներին

15:09 • 08.01.14

ԱՄՆ-ն պատժամիջոցներով է սպառնացել այն անձանց, որոնք պատասխանատու են Կիևի ցուցարարների դեմ ուժ կիրառելու հրամանի համար, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել՝ հաջակցություն ուկրաինացի ժողովրդի և նրա՝ անկախ և ժողովրդավար ապագա ունենալու իրավունքի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը։

 

Բանաձևն առնչվում է «Ուկրաինայի իշխանությունների՝ նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 11-ին ցուցարարների դեմ ուժ կիրառելու վերաբերյալ որոշմանը», կոչ է անում պատժել ցույցերը ցրելու մեղավորներին և ազատ արձակել բոլոր ձերբակալված ցուցարարներին։ 

 

Սենատը նաև կոչ է արել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդներին՝ աջակցել Ուկրաիայի ճգնաժամի խաղաղ լուծմանը։


Ցուցարարների դեմ բռնության հետագա կիրառման դեպքերում ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի դրանց համար պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Հավանական պատժամիջոցների թվում նրանց արտասահմանյան հաշիվների սառեցումն ու մի շարք երկրներ այցելելու իրավունքից զրկելն են։