Կիմ Չեն Ընի հորաքույրը կոմայի մեջ է. ԶԼՄ-ներ

09:30 • 09.01.14

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ հանրային կյանքից անհետացած հորաքույրը, ով մահապատժի ենթարկված Չան Սոն Տհեկի այրին է, կոմայի մեջ է գանգուղեղի հետ կապված վիրահատությունից հետո, գրում է Взгляд-ը՝ հղում անելով «Չունան Իլբո»-ին, որն էլ վկայակոչում է ԱՄՆ հետախուզության աղբյուրին:

 

2013 թվականին Փարիզում Կիմ Գեն Հին քաղցկեղը հեռացնելու վիրահատություն է տարել, ինչից հետո կորցրել է քաշը։ Աղբյուրը հերքել է հարավկորեական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունները նրա ինքնասպանության մասին և հաստատել է, որ նա դեռ ողջ է:

 

Կիմ Գեն Հին հանգուցյալ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Իրի միակ քույրն է և ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի դուստրը:

 

Ավելի վաղ այս շաբաթվա ընթացքում հարավկորեական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նրա անհետացման պատճառը մահն է, հնարավոր է՝ ինքնասպանության պատճառով: Մի շարք աղբյուրների կարծիքով՝ Կիմ Գեն Հին կարող էր ինքնասպան լինել կամ մահանալ սրտի կաթվածից իր ամուսնու՝ Չան Սոն Տհեկի մահապատժից հետո: