Ադրբեջանի խորհրդարանում արգելել են հեռախոսները
Ադրբեջանում արգելել են խորհրդարանի շենք բերել հեռախոսներ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Աքիֆ Թևեքյուլօղլուին։
Արգելքը կվերաբերի ոչ միայն պատգամավորներին, այլ նաև այցելուներին։
«Պատգամավորների, լրագրողների և ընդհանրապես բոլոր նրանց հեռախոսները, ովքեր մտնում են Միլի Մեջլիս, մուտքի մոտ կվերցնեն»,- նշել է մամուլի ծառայության ղեկավարը։
Արգելքը տարածվում է «սմարթֆոն տեսակի հեռախոսների վրա» և ներդրվել է անվտանգության նկատառումներով։ Թևեքյուլօղլուի խոսքով՝ նման պրակտիկա կիրառվում է արտերկրում։










