Բեռլինում երիտասարդները միզել են Եվրոպայում զոհված հրեաներին նվիրված հուշարձանի վրա
Գերմանիայում մի խումբ երիտասարդներ սկանդալ են հրահրել՝ միզելով Եվրոպայում սպանված հրեաների հուշարձանի վրա: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով N-24-ին:
Միջադեպի մասին հայտնի է դարձել համացանցում հրապարակված տեսագրության շնորհիվ, որում երևում է, որ մի քանի երիտասարդներ Ամանորը նշում են Բեռլինի կենտրոնում գտնվող Հոլոքոսթի զոհերի հուշարձանի մոտ: Երիտասարդներից մեկը բարձրացել է բետոնե աղյուսի վրա և միզել հուշարձանի վրա:
Ոստիկանությունը չի միջամտել՝ մեկնաբանելով, որ իրենք չեն զբաղվում չնախատեսված վայրերում կարիքները հոգացող մարդկանց պատժմամբ: Իսկ Բեռլինում գտնվող իսրայելական դեսպանությունը հույս է հայտնել, որ իրավախախտները կբռնվեն, և նման բան այլևս չի կատարվի:










