Մեծ Բրիտանիան մտադիր է աճուրդում վաճառել երկրում բնակվելու իրավունքը

17:52 • 09.01.14

Մեծ Բրիտանիան մտադիր է աճուրդում վաճառել երկրում ժամանակավոր բնակվելու իրավունքը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Վիզաները վաճառվելու են աճուրդներում, ինչպես նաև տրվելու են սոցիալական նախագծերում խոշոր ներդրումների դիմաց։

 

Ներկայում ցանկացած հարուստ օտարերկրացի կարող է ժամանակավորապես Մեծ Բրիտանիայում բնակվելու իրավունք ստանալ, եթե 1 մլն-ից 100 մլն ներդնի բրիտանական բիզնեսի մեջ։

 

Գումարի չափից էլ կախված է վիզայի ժամկետը, որն իրավունք է տալիս բնակվել 1-ից 5 տարի։

 

Հինգ տարի ժամկետի ավարտից հետո քաղաքացին կարող է հանձնել փաստաթղթերը՝ բրիտանական հպատակություն ստանալու համար։