Կանադայում թռչնագրիպից կին է մահացել
Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է առաջին դեպքը, երբ մարդ է մահացել H5N1 թռչնագրիպից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:
Հունվարի 3-ին Կանադայի Ալբերտա նահանգում մահացել է կին, որը, պարզվում է, անցած տարվա վերջին եղել է Չինաստանում:
Կանադայի առողջապահության նախարար Ռոն Ամբրոզան հայտնել է, որ սա մեկուսացված դեպք է, և բնակչության շրջանում հիվանդության տարածման ռիսկը խիստ ցածր է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ վերջին տասը տարում մարդկանց շրջանում թռչնագրիպի 648 հաստատված դեպք է գրանցվել, հիմնականում` Ասիայի երկրներում: Նրանցից 384-ը մահացել է:










