Չինացի ռեժիսորին տուգանել են 1.2 մլն դոլարով՝ բազմազավակության համար

16:46 • 09.01.14

Չինացի հայտնի ռեժիսոր Չժան Իմոուին տուգանել են 1.2 մլն դոլարով՝ մի ընտանիքում երեխաների թվի սահմանափակման մասին օրենքի խախտման համար, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

Տուգանքը նշանակել է Ուսի քաղաքի Բինհու շրջանի ընտանիքի պլանավորման բյուրոն։ Տուգանքի գումարը հաշվարկվել է ռեժիսորի և նրա կնոջ այն տարիների եկամուտների հիման վրա, երբ ծնվել են երեխաները։ Պաշտոնյաների տվյալներով՝ այդ ժամանակ ամուսինները վաստակել են 3.6 մլն յուան (մոտ 600 հազ. դոլար)։

 

Իմոուն 2013թ. դեկտեմբերին խոստովանել էր, որ խախտել է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը. նրանք ունեն 2 որդի, 1 դուստր։ Այդ ժամանակ ռեժիսորը ներողություն էր խնդրել և խոստացել վճարել տուգանքը։