Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

08:40 • 09.01.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 21.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:


Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1949 թ. ծնված Գ. Մ. դին: