Իտալիայում առգրավվել է հաշիշից պատրաստված 10 iPhone
Իտալական Նեապոլ քաղաքում իրավապահներն առգրավել են iPhone սմարթֆոնի տեսքով պատրաստված հաշիշի 10 բրիկետ, հայտնում է Euromag-ը։
Թմրանյութի բրիկետներից յուրաքանչյուրը ձևով ու չափով, ինչպես նաև խնձորի ապրանքանիշով համապատասխանել է ամերիկյան Apple ընկերության հանրահայտ արտադրանքին։
Corrierre della Sera-ն հաղորդում է, որ ոստիկանությունը թմրանյութերը հայտնաբերել է 57-ամյա Վինչենցո Ագրիլոյի տանը։
Ենթադրվում է, որ թմրանյութ-սմարթֆոններն իտալացու համար կապահովեին 10.000 եվրոյից ավելի գումար, եթե նա հասցներ դրանք վաճառել։










