ՀՀԿ-ական պատգամավորների օրենքի նախագիծը Դերենիկ Դումանյանն առաջարկեց մերժել

13:59 • 09.01.14

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը առաջարկեց բացասական եզրակացություն տալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորների ներկայացրած այն oրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր արգելել թունդ ալկոհոլային (20%-ից բարձր սպիրտ պարունակող) խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ, բացառությամբ կոնյակի:


Ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկեց ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել այս նախագիծը և գտնել ընդունելի տարբերակներ:


«Ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, և կառավարությունը բացասական կարծիք է տալիս»,- ասաց Տիգրան Սարգսյանը: