Հռոմի պապը դարձել է Չինաստանում ամենաազդեցիկ մարդկանց ցանկում հայտնված առաջին հոգևոր առաջնորդը

13:00 • 09.01.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնվել է 2013թ.-ի ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում՝ համաձայն Չինաստանում կայացած մամուլի միջազգային խորհրդաժողովի ընթացքում իրականացված սոցհարցման արդյունքների, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Ինչպես հաղորդել է Վատիկանի Fides գործակալությունը, այդ կերպ Հռոմի պապը դարձել է առաջին հոգևոր առաջնորդը, որին Չինաստանում նման կարգավիճակ է շնորհվել։

 

Վարկանիշային աղյուսակում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը զբաղեցրել է 3-րդ տեղը։

 

2013թ.-ի ազդեցիկ մարդկանց ցանկում հայտնվել են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան։

 

Հիշեցնենք, որ Time ամսագիրը Ֆրանցիսկոս պապին 2013թ.-ի «Տարվա մարդ» էր հռչակել։