Վրաստանում իրար է բախվել 15 ավտոմեքենա. կան վիրավորներ

13:50 • 09.01.14

Վրաստանի Գորիի շրջանում՝ Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղում, այսօր իրար է բախվել 15 ավտոմեքենա, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ուժեղ մառախուղի և մերկասառույցի պատճառով։

 

Վթարի հետևանքով 2 մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մի քանի մարդ ստացել են թեթև վնասվածքներ։