Գերմանիան սիրիական քիմիական զենքի ոչնչացման պատրաստակամություն է հայտնել
Սիրիական քիմիական զենքի մնացորդների չեզոքացումը կարող է իրականացվել Գերմանիայի տարածքում, ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի և Պաշտպանության նախարարության համատեղ հայտարարությունում, գրում է rosbalt.ru-ն։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի խոսքով՝ երկրի զինված ուժերն ունեն տեխնիկական հնարավորություններ Մյունստերում գործողություններն իրականացնելու համար։










