ԱՄՆ-ում ծովի սառցակալած ալիքները շարժվում են տների ուղղությամբ (տեսանյութ)

15:33 • 09.01.14

Facebook-ի օգտատերերից մեկը սոցիալական ցանցում է տեղադրել գրեթե 7 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ում հսկայական սառույցի շերտն առաջ շարժվում և հասնում մինչև առանձնատներ:

 

Սառույց դարձած ջուրն աղմուկ հանելով, արագությամբ շարժվում է դեպի տեսախցիկով նկարահանող ամերիկացիները, որոնք հետևում են այդ տարօրինակ երևույթին իրենց տան բակից:

 

Հասնելով տներին՝ սառույցը սկսում է կուտակվել, սակայն հարևան տան դռներից մեկից այն շարունակում է իր ճանապարհը՝ «սողոսկելով» ներս: