Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին Թեհրանի և մուսուլմանների հանդեպ թշնամական վերաբերմունքի համար

16:28 • 09.01.14

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ-ին իսլամական հանրապետության և բոլոր մուսուլմանների նկատմամբ թշնամության համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Միջուկային հարցի շուրջ բանակցություններն արդեն ապացուցել են Իրանի, իրանցիների, իսլամի և մուսուլմանների նկատմամբ Ամերիկայի թշնամական վերաբերմունքը»,- ասել է նա:

 

«Մենք նախկինում էլ հայտարարել ենք, որ երբ մեզ ձեռնտու է, պատրաստ ենք Սատանայի (ԱՄՆ) հետ բանակցությունների, որպեսզի հետ պահենք չարիքը»,- ընդգծել է Խամենեին հունվարի 9-ին Ժնևում նախատեսված Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների նոր փուլին ընդառաջ:

 

Խորհրդակցություններին մասնակցելու են Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի փոխարտգործնախարարները: