Իրանում ձյունն ամբողջությամբ ծածկել է 17 մեքենաներից բաղկացած հարսանեկան ավտոշարասյունը

17:38 • 09.01.14

Իրանի Մահաբադ քաղաքում ձյունն ամբողջությամբ ծածկել է 17 մեքենաներից բաղկացած հարսանեկան ավտոշարասյունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Մեքենաներում գտնվել են հարսնացուն և հարևան գյուղերից բազմաթիվ բարեկամներ ու հյուրեր: IRNA գործակալության տվյալներով՝ «ձնե թակարդի» մեջ հայտնված հյուրերի թիվը գերազանցել է 50-ը:

 

Միայն շնորհիվ կամավորների և քաղաքացիական պաշտպանության ուժերի ստորաբաժանումների՝ ժամանակին իրականացրած գործողությունների՝ հարսանեկան տոնախմբության մասնակիցներին հնարավոր է եղել փրկել: