Կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը դարձել է Իռլանդիայի զբոսաշրջային դեսպան

13:18 • 09.01.14

Կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը, ով ճանաչում էր ձեռք բերել տիեզերքում Դևիդ Բոուի Space Oddity երգի կատարումից հետո, դարձել է Իռլանդիայի զբոսաշրջային դեսպան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Irish Times-ին:

 

Հեդֆիլդը, ով այսօր ժամանում է Դուբլին, մտադիր է գովազդել Իռլանդիայի ամենահայտնի տեսարժան վայրերը, այդ թվում՝ «Գինես» գարեջրի և «Տիտանիկ Բելֆաստ» թանգարանները:

 

Տիեզերագնացը կհամագործակցի Tourism Ireland կազմակերպության հետ, որը զբաղվում է կղզու՝ որպես զբոսաշրջային ուղղություն, առաջխաղացմամբ: Ուրբաթ Հեդֆիլդը կհանդիպի Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի զբոսաշրջության նախարարների հետ:

 

Հեդֆիլդը բազմիցս հետաքրքրություն է ցուցաբերել Իռլանդիայի նկատմամբ: