Իտալիայում ձերբակալել են Եվրոպայում ամենախոշոր աղբանոցի սեփականատիրոջը

18:15 • 09.01.14

Իտալիայում ձերբակալել են Մանլիո Չեռոնիին՝ Եվրոպայում ամենախոշոր աղբանոցի սեփականատիրոջը: Աղբանոցը գտնվում է Հռոմի արվարձաններից մեկում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Il Messaggero-ին:

 

86-ամյա Չեռոնիին տնային կալանքի են ենթարկել: Տղամարդուն մեղադրում են օրենսդրությունը խախտելու համար, որը կարգավորում է թափոնների հեռացման գործընթացները: Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է ևս վեց մարդ:

 

Եվրամիության նորմերի համապատասխան՝ Չեռոնիին պատկանող Malagrotta աղբանոցը պետք է դադարեցներ աշխատանքը 2007 թվականին: Սակայն այն աշխատել է մինչև 2013 թվականի հոկտեմբեր: Աղբանոցի ընդհանուր տարածքը գերազանցում է 250 հեկտարը: