Փհենյանը մերժել է Սեուլի՝ պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպման առաջարկը
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մերժել են Սեուլի՝ Կորեական պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների հանդիպումը կազմակերպելու առաջարկը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությանը։
Հայրենիքի խաղաղ միավորման հյուսիսկորեական հանձնաժողովի ներկայացուցիչը փոխանցել է, որ Հս. Կորեան պատրաստ է բաժանված ընտանիքների հանդիպում անցկացնել, երբ «լավ առիթ» ընձեռվի։
Հաղորդագրությունում նշվում է, որ գերատեսչությունը ողջունել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի՝ ըստ լուսնային օրացույցի Ամանորի (հունվարի 31-ին) նախօրեին ընտանիքների հանդիպման առաջարկը, սակայն ընդգծել է, որ «դա լավագույն ժամանակը չէ» հանդիպման համար։ Փաստաթղթում նշվում է, որ այդ ժամանակ Հս. Կորեայում չափազանց ցուրտ է, և շատ քիչ ժամանակ է մնում հանդիպումը կազմակերպելու համար։










