Վենեսուելայի նախագահն առաջին անգամ սեղմել է իր գլխավոր մրցակցի ձեռքը

10:08 • 09.01.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ հանդիպել է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ և սեղմել քաղաքական հակառակորդի ձեռքը, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Մադուրոյի և Կապրիլեսի ձեռքսեղմումը կայացել է նախագահի՝ նահանգապետների հետ հանդիպումից առաջ, որի ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի հեռանկարները՝ նախկին «Միսս Վենեսուելայի» աղմկահարույց սպանությունից հետո։

 

Հանդիպումից առաջ Կապրիլեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Նիկոլաս, ես առաջարկում եմ մի կողմ թողնել մեր խորը տարաձայնություններն ու միավորվել երկրում անվտանգության բացակայության հարցում»։