Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

11:39 • 09.01.14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Մազմանյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:


Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18։00-20։00-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:


Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 12։00-14։00-ը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։