Մերիլ Սթրիփն Ուոլթ Դիսնեյին մեղադրել է «սեքսիստ ու հակասեմական լինելու համար»

13:47 • 09.01.14

Հոլիվուդի ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկը՝ Մերիլ Սթրիփը, National Board of Review մրցանակաբաշխության շրջանակներում խիստ քննադատել է հանրահայտ անիմատոր Ուոլթ Դիսնեյին՝ նրան անվանելով սեքսիստ ու հակասեմական։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ օսկարակիր դերասանուհին նշել է, որ թեև Դիսնեյն ուրախություն է պարգևել միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, նա ռասիստական հակումներ է ունեցել։

 

«Նա երբեք չի սիրել կանանց ու մտածել է, որ նրանք չեն կարող ստեղծագործ միտք ունենալ։ Այդ պատճառով հաճախ մերժել է կանանց աշխատանքի վերցնել»,-ասել է Սթրիփը՝ հավելելով, որ նա հակասեմական լոբբիի աջակիցն է եղել։

 

Ուոլթ Դիսնեյը, ով մահացել է 1966թ., հաճախ է մեղադրվել հրեաների նկատմամբ կողմնապահություն ցուցաբերելու համար։ Բացի այդ, նա եղել է հակասեմական խմբի անդամ, և իր ստուդիայում հյուրընկալել է նացիստական ռեժիսոր Լենի Ռիֆենշթայլին։