Հս. Կորեայում հանրահավաքներ են անցկացվում՝ հաջակցություն Կիմ Չեն Ընի ամանորյա հեռուստաուղերձի
Հյուսիսային Կորեայի բոլոր շրջաններում տեղի են ունենում հանրահավաքներ ու ժողովներ, որոնց մասնակիցները պարտավորվում են իրականացնել այն բոլոր առաջադրանքներն ու նպատակները, որոնց մասին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոսել է ամանորյա հեռուստաուղերձի ժամանակ։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, մայրաքաղաք Փհենյանում կայացած հավաքին մասնակցել են կառավարության առանցքային դեմքերը, որոնց թվում են վարչապետն ու խորհրդարանի նախագահը։
Հանրահավաքների մասնակիցները կոչ են անում այս տարին դարձնել աննախադեպ, իրականացնել լայնազանգված բարեփոխումներ, հերոսություններ անել ու վճռորոշ փոփոխություններ կատարել գյուղատնտեսության ոլորտում։
Կիմ Չեն Ընի ամանորյա ուղերձի ամբողջական տեքստն առ այսօր պարբերաբար հեռարձակվում է ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Իսկ բուհերում ու պետհաստատություններում հատուկ սեմինարներ են անցկացվում, որոնց ընթացքում մարդկանց օգնում են լիովին ըմբռնել «այդ պատմական» ուղերձի ողջ իմաստը։










