Օբաման Անգելա Մերկելին հրավիրել է Վաշինգտոն

12:04 • 09.01.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հրավիրել է Վաշինգտոն, գրում է Корреспондент-ը։

 

Հեռախոսազրույցի ընթացքում Օբաման շնորհավորել է Մերկելին նախարարների նոր կաբինետի հաջող ձևավորման կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել դահուկներով սահելու ընթացքում ստացած վնասվածքից հետո, փոխանցում է Սպիտակ տունը։

 

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հաստատել է, որ կանցլերն ընդունել է Ամերիկայի նախագահի հրավերը։

 

Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Անգելա Մերկելը կարող է այցելել ԱՄՆ մայրաքաղաք առաջիկա ամիսների ընթացքում։ Այցի հստակ ամսաթիվը չի նշվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք կքննարկվի էլեկտրոնային լրտեսման շուրջ առաջացած սկանդալը, որով զբաղվում են ամերիկյան հատուկ ծառայությունները։