Ֆիլիպիններում հազարավոր կաթոլիկներ փորձում են դիպչել «Սև Հիսուսին»

15:13 • 09.01.14

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մի քանի հարյուր հազար կաթոլիկներ դուրս են եկել փողոցներ «Նազարեթից Սև Հիսուսին» դիպչելու համար. արձանը բերվել է Իսպանիայից 1606թ., գրում է BBC-ն։

 

Որոշ հավատացյալներ բարձրանում են միմյանց ուսերի վրա՝ սուրբ մասունքին հասնելու համար։ Ուխտավորները հավատում են, որ արձանն օժտված է մոգական ուժով և հիվանդություններ է բուժում։

 

Երթի կազմակերպիչների խոսքով՝ զանգվածային ակցիան նվիրված է նաև «Հայան» թայֆունի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին։


Ֆիլիպինների բնակչության ավելի քան 80%-ը կաթոլիկներ են։


«Սև Հիսուսն» իր անսովոր գունավորումը ստացել է նավում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, որով այն տեղափոխվել է Ֆիլիպիններ։