Աստծո գառն ու Աստծո մարդը. Ֆրանցիսկոս պապը՝ Աստվածահայտնության տոնի ընթացքում (լուսանկարներ)

00:53 • 09.01.14

Հռոմի պապը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողությանը՝ սիրով ընդունելով Աստծո հոտի հովվի իր դերը, երբ գառանը դրել են նրա վզին:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հոգևորականը մասնակցել է Հռոմի արվարձաններից մեկում գտնվող St Alphonso Maria de Liguori եկեղեցում անցկացվող Աստվածահայտնության տոնին նվիրված արարողությանը, որի ընթացքում ծխականներից մեկը նրա վզին է դրել կենդանուն:


Ծխականները քաղաքի այդ հատվածը վերածել էին իրական Բեթղեհեմի՝ Հիսուսի ծննդյան ժամանակին բնորոշ խանութներով, գինետներով և ախոռներով: Իսկ ամենակարևորը սուրբծննդյան տեսարանն էր:


Աստվածահայտնությունն ուրախ տոն է կաթոլիկ աշխարհում, երբ հավատացյալները հիշում են երեք մոգերի ուղևորությունը՝ երկրպագելու նորածին Հիսուսին: