Ռուսաստանում 3 հայազգի դրամանենգ է ձերբակալվել
ՌԴ Սմոլենսկի մարզում իրավապահները ձերբակալել են 30-45 տարեկան 3 հայի, ովքեր կասկածվում են կեղծ թղթադրամների օգտագործման ու թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։
Ինչպես հայտնում է gorodnews.ru կայքը, իրավապահներին հաջողվել է գտնել դրամանենգների հետքը հունվարի 5-ին, երբ նրանց է դիմել խանութներից մեկի վաճառողը՝ պատմելով, որ 3 անհայտ տղամարդ փորձել են վճարում անել 5.000 ռուբլիանոց թղթադրամով։
Հանցագործների մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մի քանի տասնյակ կեղծ թղթադրամ, ինչպես նաև հաշիշ, կոկաին ու մետադոն։
Հանցագործներն այժմ ձերբակալված են։










